HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՄԿ-ի գործադիր տնօրենը Հայաստանում կդիտարկի ծրագրի արդյունքները

Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի գլխավոր գործադիր տնօրեն Դանիել Վ. Յոհաննեսը մայիսի 3-5-ը կլինի Հայաստանում' դիտարկելու Միացյալ Նահանգների ֆինանսավորմամբ իրականացվող ՀՄՀ-Հայաստան ծրագրի արդյունքները:

Ըստ ԱՄՆ դեսպանատան տարածած մամուլի հաղորդագրության` այցի ընթացքում Դանիել Վ. Յոհաննեսը հանդիպումներ կունենա նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների, շահառու ֆերմերների, գործընկեր դոնորների, մասնավոր հատվածի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

2006թ. ԱՄՆ կառավարությանն առընթեր Հազարամյակի մարտահրավեր կորպորացիան (ՀՄԿ) և ՀՀ կառավարությունը ստորագրեցին համաձայնագիր, որը նպատակ ուներ գյուղատնտեսության ոլորտում կայուն տնտեսական աճի միջոցով նվազեցնել գյուղական աղքատությունը:

Ծրագրի ավարտին' 2011թ. սեպտեմբերին, ՀՄԿ այս դրամաշնորհով ՀՄՀ-Հայաստան ծրագրի իրականացման համար կատարված ներդրումը կկազմի 180 միլիոն ԱՄՆ դոլար:

Ծրագիրը երկրի մայր ջրանցքների հիմնական հատվածների վերականգնման, մեծ կարևորության պոմպակայանների արդիականացման, նոր ինքնահոս համակարգերի ձևավորման, ներտնտեսային ջրանցքների վերակառուցման ու Արարատյան դաշտավայրի դրենաժային համակարգի առանձին հատվածների վերականգնման արդյունքում կունենա ավելի քան 420.000 գյուղաբնակ շահառու Հայաստանի շուրջ 350 համայնքում:

ՀՄՀ-Հայաստան ծրագրի շրջանակում տնտեսություն վարելու առաջադեմ փորձի վերաբերյալ վերապատրաստումներ է անցնում շուրջ 45.000 ֆերմեր, տեխնիկական աջակցություն է ցուցաբերվում ջուր մատակարարող հաստատություններին, իսկ ծրագրի նպատակների իրագործման նպատակով ֆերմերներին ու ագրոբիզնեսի փոքր ձեռնարկություններին տրամադրվել է 8.5 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ:

Մեկնաբանություններ (1)

Aram
Hopefully Mr. Yohannes adds up the benefits and inquires about the rest of $180,000,000 and reveals his conclusion to he media

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter