HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թունավորվել են շմոլ գազից

Դեկտեմբերի 24-ին տեղեկատվություն է ստացվել, որ շմոլ գազից թունավորվել և Գյումրիի «Սամարիթեր» հիվանդանոց է տեղափոխվել քաղաքի Աղյուսի փողոցի թիվ 108 տան բնակիչ,1989 թ. ծնված Մարիամ Կարապետյանը: Տուժածի վիճակը գնահատվում է բավարար:

Իսկ դեկտեմբերի 25-ին տեղեկատվություն է ստացվել, որ շմոլ գազից թունավորումով նույն հիվանդանոց է տեղափոխվել Գյումրիի Իսահակյան փողոցի թիվ 2 շենքի բնակիչ, 1996 թ. ծնված Արամայիս Գասպարյանը: Տուժածների առողջական վիճակը նույնպես գնահատվել է բավարար:

Դեկտեմբերի 26-ին շմոլ գազից թունավորման ևս մեկ դեպք է արձանագրվել՝ այս անգամ Երևանում: Սեբաստիա փողոցի թիվ 14 շենքի բնակիչներից ահազանգ է ստացվել: Կանչի վայր ժամանած շտապօգնության աշխատակիցները նշված հասցեում հայտնաբերել են թունավորված, 1955 թ. ծնված Դավիթ Մկրտչյանին և 1957 թ. ծնված Սուսաննա Մանուկյանին, որոնց տեղում ցուցաբերվել է առաջին բուժօգնություն: Այս մասին հայտնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter