Արմավիրի քաղաքապետարանը 2 ոսկե մեդալի համար վճարելու է 2 մլն դրամ
Ճոխ ծախսեր կատարելը յուրահատուկ է Արմավիրի քաղաքապետարանին: Օրեր առաջ էլ մոտ 2 մլն դրամ ընդհանուր արժեքով 2 ոսկե մեդալ ձեռք բերելու պայմանագիր են կնքել անհատ ձեռնարկատերերից մեկի հետ: Մատակարարումը պետք է իրականացվի մինչև դեկտեմբերի 25-ը:
Մեդալներից յուրաքանչյուրը պետք է լինի 750 հարգի ոսկուց, տրամագիծը՝ 60 մմ, քաշը՝ ոչ պակաս 40 գրամ: Մեդալի դիմերեսին պատկերվելու է Արմավիր քաղաքի զինանշանը, իսկ դարձերեսին՝ «2017», «ԱՐՄԱՎԻՐ» գրառումները և նշված է լինելու մեդալի հերթական համարը:
Նշենք, որ մեդալները նախատեսված են Արմավիրի պատվավոր քաղաքացիների համար: Դրանք պետք է մատակարարվեն համապատասխան չափերի փայտե տուփերով:
Լուսանկարը՝ Wikipedia-ից
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել