HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Պետությունը գնում է կատարում իր ստեղծած հիմնադրամից

Արդարադատության նախարարության Սևան և Հրազդան ՔԿՀ-ների բուժկետերի վերանորոգման նպատակով Քրեակատարողական վարչությունը դեկտեմբերի 15-ին պայմանագիր է կնքել «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամի հետ: Պայմանագրի ընդհանուր արժեքը կազմել է 6 մլն դրամ, իսկ կատարման ավարտը նախատեսված է մինչև դեկտեմբերի 30-ը:

«Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամը 2001թ. սեպտեմբերին ստեղծվել է կառավարության որոշմամբ: Հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է: Հիմնադրամը հիմնադրի կամավոր գույքային վճարների հիման վրա ստեղծված, շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպություն է:

«Հետքն» արդեն անդրադարձել է, որ  «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամը թեև շահույթ չհետապնդող կազմակերպություն է, սակայն հացի, մակարոնեղենի (նախկինում` նաև այլ անուն ապրանքների ու պարագաների գնումները) գնումը պետությունը հիմնադրամից կատարում է մեկ անձից գնման սկզբունքով, առանց մրցույթի: Օրինակ՝ 2014թ. հիմնադրամը քրեակատարողական վարչությանը մատակարարել է նաև 56 մլն 706 հազար դրամի, իսկ 2015թ.` 122 մլն 404 հազար դրամի հանդերձանք և անկողնային պարագաներ:

Իսկ կառավարության կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն` 2015թ. քրեակատարողական վարչությունը «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամից գնել է 40,000 կգ մակարոնեղեն՝ 14 մլն 760 դրամ ընդհանուր արժեքով:

Նշենք, որ 2015-ի սեպտեմբերին քրեական գործ էր հարուցվել «հիմնադրամի կողմից հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելու հատկանիշներով», սակայն նախաքննության փուլում այն կարճվել էր: Գլխավոր դատախազությունից մեզ պատասխանեցին, որ հիմնադրամի` պետական բյուջե կատարած վճարումների արդյունքում է գործը կարճվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter