HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սպասվում են տեղումներ և մառախուղ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, ոև հանրապետության տարածքում դեկտեմբերի 22-ի ցերեկը, 23-24-ը, 25-ի գիշերը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ, դադարներով, սպասվում են տեղումներ և մառախուղ: 25-ի ցերեկը, 26-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, 22-24-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 26-27-ի գիշերը կնվազի 2-3 աստիճանով: 

Երևանում դեկտեմբերի 22-ի ցերեկը, 23-24-ը, 25-ի գիշերը ժամանակ առ ժամանակ, դադարներով, սպասվում են տեղումներ և մառախուղ: 25-ի ցերեկը, 26-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 22-24-ը սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Երևան քաղաքի դեկտեմբերի 23-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝           12.80C (1962 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝              -20.50C (2002 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝           -2.30C

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter