HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառավարությունում Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացմանն առնչվող հարցեր են քննարկվել

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրամիություն համագործակցության օրակարգի հիմնական ուղղությունները:

Ըստ կառավարության պաշտոնական կայքի՝ մասնավորապես, արծարծվել են ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկմանը վերաբերող մի շարք հարցեր:

«Ձևավորվում է միջգերատեսչական հանձնաժողով, որը գլխավորելու է ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը: Պետք է կոնկրետ պայմանավորվենք՝ ինչպես ենք շարժվում առաջ և հստակ ֆիքսենք յուրաքանչյուրիս անելիքը», - նշել է վարչապետ Կարապետյանը: 

Փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը ներկայացրել է ըստ ոլորտների նախատեսվող գործողությունների և միջոցառումների ուրվագիծը, իսկ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը զեկուցել է ՀՀ-ԵՄ համագործակցության օրակարգի շրջանակում առաջիկա աշխատանքների և ծրագրերի մասին, որոնք բխում են երկկողմ գործընկերությանը վերաբերող մի շարք հիմնարար փաստաթղթերի տրամաբանությունից:

Վարչապետը հանձնարարել է յուրաքանչյուր գերատեսչության ղեկավարի՝ վերլուծել իր ենթակայության ոլորտի մասով համաձայնագրով նախատեսվող միջոցառումները, մշակել գործողությունների ծրագիր և դրանց իրականացման ճանապարհային քարտեզ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter