ԲՆ-ն քննարկել է 2011-ի ընթացքում իր կատարած աշխատանքները
Դեկտեմբերի 26-ին ՀՀ բնապահպանության նախարարությունում տեղի ունեցավ նախարարին կից կոլեգիայի նիստ, որին հրավիրված էր նաև ՀՀ նախագահին առընթեր Սևանի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը:
Կոլեգիայի նիստում քննարկվեց 2011 թ. ընթացքում բնապահպանության նախարարության կատարած աշխատանքների հաշվետվությունը, որի շրջանակներում ամփոփվեցին և գնահատվեցին նախարարության գործունեության հիմնական արդյունքները, մասնավորապես ներքոհիշյալ հիմնական բնագավառների և ոլորտների գծով ծրագրերի կատարման ընթացքի կամ կատարողականների մասով՝
1. ՀՀ կառավարության գործունեության 2011 թ. ծրագիր,
2. 2011 թ. գերակա խնդիրների գծով ծրագրերի կատարում, այդ թվում՝
2.1. Սևանա լճի ջրի մակարդակի բարձրացման հետևանքով ջրածածկման ենթակա տարածքներում վնասակար ազդեցության կանխարգելման միջոցառումների իրականացում,
2.2. Սևանա լճում էնդեմիկ ձկնատեսակների պոպուլյացիայի համալրում,
2.3. Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում պահպանվող տարածքների ստեղծում.
3. օրինաստեղծ աշխատանքներ,
4. Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների 2011 թվականի տարեկան ծրագրի կատարման ընթացք,
5. բնապահպանական և այլ միջոցառումների ու ծրագրերի կատարման ընթացք:
Բնապահպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ նախարար Արամ Հարությունյանը, բարձր գնահատելով Վլադիմիր Մովսիսյանի և նրա գլխավորած հանձնաժողովի դերը Սևանա լճի հիմնահարցերի լուծման ուղղությամբ, նրան պարգևատրեց «Բնապահպանության բնագավառում նշանակալի ավանդի համար» գերատեսչական ոսկե մեդալով:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել