HY RU EN

Վարչապետն ու Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահը քննարկել են փոխգործակցության խորացման հեռանկարները

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահ Անդրեյ Բելյանինովին: Այս մասին տեղեկացնում է կառավարության կայքը: 

Շնորհավորելով պարոն Բելյանինովին Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ վարչապետն արդյունավետ է գնահատել երկկողմ գործակցությունը և համատեղ ներդրումային մի շարք ծրագրերի իրականացումը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նոր ոլորտներում համագործակցության ընդլայնման հեռանկարների շուրջ: Մասնավորապես, քննարկվել են ենթակառուցվածքային ծրագրերում, այդ թվում՝ պետություն-մասնավոր գործընկերության ձևաչափով, «Մեղրի ազատ տնտեսական գոտու» շրջանակում փոխգործակցությունը զարգացնելու հնարավորությունները: