Կրակոցներ՝ Աշտարակում. հրազենային վնասվածք է ստացել 2 մարդ, գլխուղեղի ցնցում՝ 1-ը
Դեկտեմբերի 25-ին՝ ժամը 18.25-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Աշտարակի բաժնում ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Լինչի փողոցում կրակոցի ձայներ են լսվում:
Նույն օրը՝ ժամը 18.35-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ գլխուղեղի ցնցումով իրենց մոտ բուժօգնության են դիմել 39-ամյա Գագիկ Շ.-ն, հրազենային վնասվածքներով՝ 48-ամյա Հրանտ Շ.-ն և 17-ամյա Լիդա Շ.-ն:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը՝ ժամը 18.20-ի սահմաններում, Լինչի փողոցի թիվ 22 տան մոտ դարանակալած անհայտ անձը հարձակվել է իր տան դարպասը բացող Գագիկ Շ.-ի վրա, չպարզված առարկայով հարվածներ հասցրել նրան, դեռևս չպարզված հրազենից երկու կրակոց արձակել նշված տան մոտ «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայից իջած և նրան օգնության շտապող եղբոր՝ Հրանտ Շ.-ի, վերջինիս դստեր՝ Լիդա Շ.-ի վրա ու պատճառելով հրազենային վնասվածքներ՝ դիմել է փախուստի:
Փաստի առթիվ ոստիկանության Արագածոտնի մարզային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգքրի 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:
ՀՀ ոստիկանություն
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել