HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վայքի, Սիսիանի և Քաջարանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբեր 23-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Վայքի, Սիսիանի և Քաջարանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:

Բաղրամյանի, Արմավիրի, Մասիսի և Արտաշատի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 20-40 մետր: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են  մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Ձյան առատ տեղումների պատճառով Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ծանրաքաշ մեքենաների համար փակ է։


Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter