HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեյրան Օհանյանը հանդիպել է Արագածոտնի 143 զոհված ազատամարտիկների հարազատների

Ամանորին ընդառաջ՝ դեկտեմբերի 25-ին, Աշտարակ քաղաքի թիվ 1 դպրոցում տեղի է ունեցել Արագածոտնի մարզի 143 զոհված ազատամարտիկների ընտանիքների անդամների հետ հանդիպում: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը, Աշտարակի և Թալինի քաղաքապետերը:

Դիմելով զոհված ազատամարտիկների հարազատներին' Սեյրան Օհանյանը մասնավորապես ասել է. «Ցավոք, մենք Ամանորը տոնում ենք առանց մեր մարտական ընկերների: Չենք կարող մեր գործունեության համար հաշվետու չլինել մեր մարտական ընկերների ու նրանց հարազատների առջև, քանզի ազատամարտիկների շնորհիվ է, որ այսօր ունենք անկախ պետություն և կանոնավոր բանակ: Խորհրդանշական է, որ այս միջոցառումը անցկացվում է դպրոցում, քանզի այն յուրօրինակ հայրենասիրության դաս է մատաղ սերնդի համար: Հայկական բանակի համար ամենակարևոր գործոնը, որը կարող է հաղթանակ բերել, մնում է մարդը, զինվորականը՝ իր համապատասխան գիտելիքներով: Մարդը հայ ժողովրդի համար մշտապես կարևորագույն գործոն է եղել: Հայ մարդու երակներով հոսող արյունը հազարապատիկ անգամ ավելի թանկ է, քան ինչ-որ խողովակներով հոսող նավթային պաշարները»:

Նախարարը Արագածոտնի մարզի 8 ազատամարտիկի պարգևատրել է գերատեսչական մեդալներով: Իսկ Արագածոտնի մարզպետը զոհված ազատամարտիկների ընտանիքներին հատկացրել է դրամական օգնություն:

ՊՆ տեղակատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ՝ Արագածոտն կատարած այցի ընթացքում Սեյրան Օհանյանն այցելել է նաև Աշտարակի վետերանների միություն, ծանոթացել փառքի սրահում ցուցադրվող գրավոր մասունքներին և գրառում կատարել հուշատետրում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter