HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբեր 24-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Արթիկի, Ախուրյանի,  Վայքի, Եղեգնաձորի,  Տաշիրի, Սպիտակի, Աշոցքի, Մարալիկի, Ստեփանավանի, Մարտունու և Սիսիանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:

Վարդենյաց լեռնանցքը բքի պատճառով դժվարանցանելի է: 

Սիսիանի տարածաշրջանի Զանգերի հատվածում, Աշոցքի, Ախուրյանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է:

Մասիսի, Արտաշատի և Արարատի ավտոճանապարհներին մառախուղ է,  տեսանելիությունը՝ 30-40 մետր:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են  մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter