Կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 25-ին` ժամը 08:30-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Դեկտեմբերի 25-ի գիշերը ժամանակ առ ժամանակ, դադարներով սպասվում են տեղումներ և մառախուղ: 25-ի ցերեկը, 26-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Փակ է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է:
Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում բուք է, տեղումներ են` ձյան տեսքով: Ելնելով սպասվող անբարենպաստ եղանակային պայմաններից' բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: ՌԴ ԱԻՆ Հարավային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կան կուտակված մոտ 168 բեռնատար և 81 մարդատար ավտոմեքենա:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել