HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով ժամանել է Վրաստան

Նախագահ Սերժ Սարգսյանը տիկնոջ հետ պաշտոնական այցով ժամանել է Վրաստան: Այս մասին հայտնում է նախագահի պաշտոնական կայքը: 

Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո Վրաստանի նախագահի նստավայրում մեկնարկել է նախագահներ Սերժ Սարգսյանի և Գիորգի Մարգվելաշվիլիի առանձնազրույցը, որին կհաջորդեն ընդլայնված կազմով հայ-վրացական բարձր մակարդակի բանակցությունները՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ:

Բանակցությունների արդյունքները նախագահներ Սերժ Սարգսյանը և Գիորգի Մարգվելաշվիլին կամփոփեն զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների առջև հայտարարություններով:

Ի պատիվ պաշտոնական այցով Վրաստանում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանի և տիկին Ռիտա Սարգսյանի՝ Գիորգի Մարգվելաշվիլիի և նրա տիկնոջ` Մակա Չիչուայի անունից երեկոյան կտրվի պաշտոնական ընթրիք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter