HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

12 միլիոն դրամը ոչ թե հափշտակվել, այլ սպառվել է բուքմեյքերական կայքերում

Դեկտեմբերի 25-ին` ժամը 21.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն մի քաղաքացուց հաղորդում է ստացվել. վերջինս հայտնել է, որ իր եղբորը խնդրել է` 12.000.000 միլիոն դրամ բերել իրեն, սակայն Դավիթ-Բեկի փողոցում, եղբոր մեքենան դիմացից ու հետևից շրջափակել և հափշտակել են ամբողջ գումարը, ջարդուփշուր արել ավտոմեքենան և ծեծել եղբորը:
Նույն օրը, ժամը 23.00-ին, եղբայրը` 1977 թ. ծնված Գ. Բ.-ն, հրավիրվել է ոստիկանության Էրեբունու բաժին, տվել բացատրություն, որ իրենից գումար չեն հափշտակել, որևէ մեկը ծեծի չի ենթարկել, այլ 12.000.000 դրամը հոկտեմբերից բուքմեյքերական կայքում խաղադրույքներ է կատարել և տանուլ տվել, հետո հորինել է նշված պատմությունը` ընտանիքի անդամներից իրականությունը թաքցնելու համար:
Կատարվում է քննություն:


        

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter