HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զովացուցիչ ըմպելիքների արտադրամասի գործունեությունը դադարեցվել է, հացի 3 արտադրամասինը՝ վերսկսել

Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կասեցրել է անհատ ձեռնարկատեր Վարդան Աբգարյանի (Տավուշի մարզ) զովացուցիչ ըմպելիքների արտադրամասի գործունեությունը: Արտադրությունն իրականացվել է սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ, իսկ թողարկվող արտադրանքը չի բավարարել սննդամթերքի անվտանգության սահմանված պահանջները:

Անհատ ձեռնարկատեր Վարդան Ավետիսյանի (Շիրակի մարզ), անհատ ձեռնարկատեր Ղևոնդ Դավթյանի (Շիրակի մարզ) և անհատ ձեռնարկատեր Շուշան Մելքոնյանի (Արմավիրի մարզ) հացի արտադրամասերում արդեն վերացվել են հայտնաբերված խախտումները, դրանց թույլատրվել է վերսկսել աշխատանքը:

Արտադրամասերի գործունեությունը կասեցվել էր սանիտարահիգիենիկ նորմերի խախտումների պատճառով, բացի այդ Վարդան Ավետիսյանի արտադրամասում հացաբուլկեղենը չէր տեղափոխվել համապատասխան տարաներով և «Հաց-հացաբուլկեղեն» մակնշում ունեցող հատուկ փոխադրամիջոցով: Իսկ Շուշան Մելքոնյանի արտադրամասի մեկ աշխատակից չէր անցել պարտադիր բժշկական զննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter