HY RU EN

Սերժ Սարգսյանը Մոսկվայում մասնակցում է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը

Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում մասնակցում է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը, փոխանցում է նախագահի պաշտոնական կայքը:

Պետությունների ղեկավարները հանդիպման ընթացքում կամփոփեն ԱՊՀ-ում 2017 թվականին ռուսաստանյան նախագահության արդյունքները և մտքեր կփոխանակեն տարբեր ոլորտներում համագործակցության հետագա զարգացման հարցերի շուրջ: