ՄԻՊ․ «Հատուկ հաստատություններում երեխաների իրավունքների պաշտպանությունը պետք է կատարելագործվի»
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում կազմվել է իրավական վերլուծություն` երեխայի իրավունքների պաշտպանության ոլորտում Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության ուղենիշների վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է ՄԻՊ աշխատակազմը։
Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում առաջընթացի ապահովումը ենթադրում է երեխաների՝ ընտանիքում ապրելու, սիրո և հոգատարության պայմաններում մեծանալու, իրենցկարիքների առումով լսված լինելու, իսկ իրավունքների խախտման դեպքում' դրանց լուծման դյուրին հնարավորություններ ունենալու համար բոլոր անհրաժեշտ նախապայմանների ապահովումը:
Վերոնշյալ նպատակներին ուղղված' մարդու իրավունքների պաշտպանի ջանքերը կկենտրոնացվեն երեխաների հիմնական սոցիալական միջավայրում, այդ թվում' հանրակրթական և հատկապես փակ տիպի հաստատություններում երեխաների պաշտպանվածության համար անհրաժեշտ մեխանիզմների ստեղծման վրա: Իրավական վերլուծությունը հայերենով և անգլերենով հասանելի է հետևյալ հղումով:
Մեկնաբանել