HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պարգևատրումների խաղաղ հարձակում ՀԿՄ-ի վրա

Կամ մեդալա-կոչումացավ

Վերջերս ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մեդալներ ու կոչումներ բաժանեց (հերթական) ՀԿՄ (այսինքն՝ Հայաստանի կոմպոզիտորների միության) մի շարք ճաճանչափայլ կոմպոզիտորներին (անգամ Արամ Խաչատրյանը կնախանձեր կամ կզարմանար մեդալի ԿԱՐԳԻՆ՝ առաջին կարգի... Հայրենիքի հանդեպ մատուցած... ծառայությունների, թե ծառայի... լավ չհասակացա)... Ինչեւէ:

Իր նախագահից հետ չմնաց նաեւ քաղաքապետ, նույնպես հարգելի պարոն Տարոն Մարգարյանը (նույն ինքը՝ Անդրանիկ Մարգարյանի որդին....), սա էլ առատորեն վարձահատույց եղավ ՀԿՄ մյուս անդամներին՝ պարգեւատրելով (դե ժամանակին իրեն էլ պարգեւատրեցին՝ Կոմիտասի պանթեոնից տարածք հատկացնելով... թե ասա Արվեստը ուր, քաղաքականությունը ուր... սա էլ ինչեւէ):

Հետո էստաֆետը վերցրեց Գարեգին Բ-ն, սա էլ մի երկու տերունական խոսք ասաց ու... պարգեւտրեց չպարգեւատրվածներին:

Էստեղ փոքր-ինչ վրդովվեց Մշակույթի նախարարը՝ մտածելով, որ կոմպոզիտորին պարգեւատրելը նախ եւ առաջ իր գործն է եւ որ ինքը մյուսներից պակաս չէ, ու պարգեւատրեց՝ Ոսկե մեդալով.

Հարգելի Սփյուռքի նախարար տիկ. Հրանուշ Հակոբյան,

Գիտենք, պարգեւատրումից վատ չեք, անխնա պարգեւատրում եք. արդյոք չե՞ք գտնում, որ հերթը ձերն է... պարգեւատրեք մնացածներին (անպարգեւներին), որ «թամամ» լինի,չէ՞ որ ժամանակ առ ժամանակ հայ կոմպոզիտորական դպրոցը փայլում է Սփյուռքում... հատկապես՝ Ամերիկայում (ճիշտ է՝ ծանոթի միջոցով ստեղծագործությունները «տակից» ջոկում, ուղարկում են Կոնստանտին Պետրոսյանի ցեխ բիզնեսը), հա, ի դեպ վաղուց մեդալակիր... բայց այ վաստակավոր գործչի կոչում չտվեցին... ապերախտներ... ափսոս... Կտան:

Ես կարծում եմ՝ պիտի պարգեւատրի նաեւ Բնապահպանության նախարարությունը, քանզի ապացուցված է, որ երաժշտությունը դրական ազդեցություն է ունենում բուսական աշխարհի վրա, այնպես որ պարգեւատրումը լրիվ արդարացված կլինի: Սպասում ենք բնապահպանության պարոն նախարար...

Էլ ո՞վ մնաց...

Հա, Առողջապահության նախարարությունը, որովհետեւ երբ ես (եւ ոչ միայն ես) գնում եմ ատամնաբուժի, ատամս հեռացնելու, ստրեսից շեղվելու համար խնդրում եմ ռադիոյով հնչող երաժշտության ձայնը մի քիչ բարձրացնի, ուշադրությունս շեղելու համար, կարծում եմ՝ ընթերցողն էլ: Էլ չեմ ասում՝ ասում են երաժշտությունը դրական նշանակություն ունի ծննդաբերող կնոջ վրա:

Կարծում եմ մեր կոմպոզիտորներին պարգեւատրելու (մեդալ կախելու) իրավունք ունի նաեւ Սպորտի նախարարությունը՝ պատկերացնում ե՞ք՝ գեղասահքը առանց երաժշտության, իսկ ով է գրում երաժշտությու՞նը՝ կոմպոզիտորը: Դե քեզ տեսնեմ՝ նախարար:

Եւ արդյունքում ՀԿՄ-ում բոլորը կլինեն շքանշանակիր, մեդալակիրներ ու իրար չեն նախանձի, թե չէ նախարար պարոն Ամիրյան ջան, ջահել-ջիվան տղուն ոսկե մեդալ ես տալիս, աշխարհի շատ երկրներում կատարված, 9 սիմֆոնիայի ու Օպերայի հեղինակին քցում աուտ: Էղա՞վ... Շատ էլ որ էտ ջահելը ՀԿՄ նախագահի աջ թեւն է (կամ՝ հակառակը):

Իսկ վերջում կուզեմ ջերմորեն շնորհավորել պարգեւտրված կոմպոզիտորներին, հույսով ու հավատով, որ անմոռաց կնվիրվեն Հայրենիքին եւ առաջատար Կուսակցությանը:

ԱՌԱՋ:

Լավագույն մաղթանգներով՝ Ն.Ա.Հայֆա, Իսրայել

26.12.17

լուսանկարը՝ composers.am-ի

Մեկնաբանություններ (2)

Hasmik
Последние годы Л.И.Брежнев кому попал наградил и целовал.Может советская ностальгия???Амот е ,амот,жоховурдн пахнум е совац у анашха
Ռադոյե ԴՈՄԱՆՈՎԻՉ
Հարգելի Նուբար ԱՍԼԱՆՅԱՆ, Կարդացեք Իմ ՝ ՍՏՐԱԴԻԱ երգիծավեպը, որ թարգմանված է հայերեն, այնտեղ ես նկարագրում եմ պարգևների և շքանշանների աեզրկումը 19 դարի՝ նորանկախ Սերբիայում, ուր արդեն սկսել էին անգամ շների վզից ՛քանշաններ կախել... Դեւք՝ հայերդ, դեռ չեք հասել դրան, բայց այդ ճանապարհին եք...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter