
Կարեն Կարապետյան․ «Նոր տարվա վերջին երկար արձակուրդն է, առաջարկում եմ՝ լավ վայելեք»
Կառավարության հերթական՝ դեկտեմբերի 28-ի նիստը վարչապետ Կարեն Կարապետյանը Ամանորը լավ դիմավորելու հանձնարարականով սկսեց։
«Այսօր Կառավարության վերջին նիստն է, շնորհակալություն համատեղ աշխատանքի համար։ Հունվարին առաջին 15 օրը ամփոփում ենք, ներկայացնում ենք հանրությանը` ինչ ենք արել, հաջորդ 15 օրը բոլոր գերատեսչություններով ֆիքսում ենք 2018 թվականի անելիքները։ Նամանավանդ, որ Նոր տարվա վերջին երկար արձակուրդն է, առաջարկում եմ՝ լավ վայելեք։
2019 թվականի հունվարի 3-ին լինելու ենք աշխատանքի, վստահ եմ՝ բոլորդ շատ ուրախ եք այդ նորության համար»,- ասաց վարչապետը։ Ապա, արձագանք չստանալով գործադիրի անդամներից` նկատեց․ «Ոնց որ էդքան էլ ուրախ չեք»։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել