Դեկտեմբերի 31-ի գիշերը սպասվում են տեղումներ, Երևանում՝ անձրևի տեսքով
Հայաստանի մարզերում դեկտեմբերի 28-ի ցերեկը, 29-ին, 30-ին, 31-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 31-ի գիշերը, հունվարի 1-2-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Այս մասին տեղեկացնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 28-ի ցերեկը, 29-31-ն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով:

Երևանում դեկտեմբերի 28-ի ցերեկը, 29-ին, 30-ին, 31-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 31-ի գիշերը, հունվարի 1-ին, 2-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել