HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մշակույթի գործիչները պարգևատրվել են

Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է մայրաքաղաքի արվեստի, մշակույթի և սպորտի բնագավառի ներկայացուցիչներին։

Շնորհավորելով առաջիկա տոների կապակցությամբ՝ քաղաքապետն ընդգծել է մշակույթի գործիչների դերը ոչ միայն ոլորտի ավանդույթների պահպանման, այլև որակյալ մշակութային միջավայր ստեղծելու, ինչպես նաև մատաղ սերնդի դաստիարակության գործում ։

«Ուրախությամբ ողջունում եմ այն փաստը, որ կազմակերպվող փառատոները, ցուցահանդեսներն ու երաժշտական միջոցառումները ոչ միայն միջազգային ասպարեզ են դուրս գալիս՝ ճանաչում բերելով մեզ, այլև մեր քաղաքում նոր ավանդույթներ են ձևավորում և մշակութային պատմություն կերտում»,- նշել է Տարոն Մարգարյանը։

Հայկական գեղանկարչության ասպարեզում ներդրած մեծ ավանդի, նաև ծննդյան 75-ամյա հոբելյանի կապակցությամբ գեղանկարիչ Հրանտ Թադևոսյանը, հայ պարարվեստի բնագավառում ներդրած մեծ ավանդի, նաև ծննդյան 70-ամյա հոբելյանի կապակցությամբ «Բարեկամություն» համույթի գեղարվեստական ղեկավար Նորայր Մեհրաբյանը, հայ թատերական արվեստում ներդրած մեծ ավանդի, նաև ծննդյան 70-ամյա հոբելյանի կապակցությամբ ՀՀ ժողովրդական դերասանուհի Ժենյա Ավետիսյանը պարգևատրվել են Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ՝ արվեստի և մշակույթի բնագավառի մի շարք ներկայացուցիչներ 2011թ. արդյունավետ գործունեության և ստեղծագործական հաջողությունների համար պարգևատրվել են Երևանի քաղաքապետի շնորհակալագրերով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter