HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պարզվել է տոնածառի տակ տուփով պայթուցիկ սարքի նմանվող առարկան տեղադրած անձը

Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է 2017թ. դեկտեմբերի 24-ին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի բակի տոնածառի տակ տուփով պայթուցիկ սարքի նմանվող առարկան տեղադրած անձը:

ԱԱԾ մամուլի կենտրոնը հայտնում է, որ վերջինս ընդունել է արարքն իր կողմից կատարված լինելու փաստը, հայտնել շարժառիթները:

Նշված անձը ներկայացվել է դեպքի առթիվ նյութեր նախապատրաստած իրավասու մարմնին` ՀՀ ոստիկանությանը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter