Արտակ Ալեքսանյանը պարգևատրվել է Մովսես Խորենացի մեդալով
Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով «Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվական դեպարտամենտի ղեկավար Արտակ Ալեքսանյանը պարգևատրվել է Մովսես Խորենացի մեդալով:
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` որոշում եմ.
Լրագրության բնագավառում ներդրած ավանդի համար «Արմենիա» հեռուստաընկերության լրատվական դեպարտամենտի ղեկավար Արտակ Ավետիքի Ալեքսանյանին պարգևատրել Մովսես Խորենացու մեդալով»,–նշված է հրամանագրում:
լուսանկարը՝ blognews.am-ի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել