HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պաշտպանության նախարարությունն ու ԵԱՀԿ-ն համագործակցության ծրագիր են ստորագրել

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը դեկտեմբերի 26-ին հանդիպեց ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի պատվիրակությանը, գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Կարել Հոֆստրայի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին անցնող տարվա ընթացքում համագործակցության արդյունքները: Ընդգծվեց, որ տարին միանաշանակ կարելի է արդյունավետ և կառուցողական համարել: Մեծ ծավալի աշխատանք է կատարվել զինված ուժերում մարդու իրավունքների վերաբերյալ իրազեկության բարձրացման, զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության մեխանիզմների զարգացման,  զինված ուժերում հանցավորությանը նպաստող պատճառների վերհանման և այլ ուղղություններով: 

Մասնավորապես, բարձր գնահատվեցին  ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի օժանդակությամբ հասարակական կազմակերպությունների ուժերով իրականացված զինվորական առաջնորդության, զինվորական կոլեկտիվների արդյունավետ ղեկավարման և հանցավորության պատճառների պարզաբանման, բանակ-հասարակություն կապերի ամրապնդման և այլ հիմնահարցերի ուսումնասիրությունները, «Զինված ուժերի անձնակազմի մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին» ձեռնարկի հայերեն թարգմանությունը և զինված ուժերի ստորաբաժանումներում ու ռազմաուսումնական հաստատություններում մարդու իրավունքների վերաբերյալ դասախոսությունների շարքը: Կողմերը համոզմունք հայտնեցին, որ ձևավորված կառուցողական համագործակցության մթնոլորտը խորացման և ծավալման միտումներ ունի:

Հանդիպման վերջում ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը  և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնակատարն ստորագրեցին 2012թ. Համագործակցության ծրագիրը, որում մանրամասնորեն սահմանված են ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի գործառույթներից բխող և ՀՀ պաշտպանական բարեփոխումներին համապատասխանող ոլորտներում իրականացվելիք միջոցառումները` ռազմական հոգեբանության և սոցիոլոգիայի, սոցիոմետրիկուս ումնասիրությունների, մարդու իրավուքների, առաջնորդության,  սոցիալական ապահովության, հետաքննության և նախաքննության մեթոդիկայի և մի շարք այլ ուղղություններով: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter