HY RU EN

Հանրապետության որոշ ավտոճանապարհներին ձյուն է տեղում

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 1-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Սպիտակի,  Սիսիանի,  Աշոցքի,
Ապարանի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Ջաջուռի և Քեթիի լեռնանցքներում ձյուն է տեղում:

Իջևանի ավտոճանապարհներին մառախուղ է,  տեսանելիությունը ՝ 40-50 մետր:

Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: