HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». ինչպես է կոփվում բիզնեսը

«Փարիզյան սուրճ» ընկերության սեփականատեր, սփյուռքահայ Վալերի Աշխեն Գործունյանը մտադիր է հեռանալ Հայաստանից, որովհետև իշխանությունները նրանից պահանջում են կուտակված հարկային պարտավորությունները կատարել 24 ժամվա ընթացքում և հրաժարվում են 1-2 ամիս ժամանակ տալ:

«ՉԻ» - Հարկային պարտավորություններն, իհարկե, պետք է ժամանակին կատարել, և որևէ նշանակություն չունի՝ տվյալ գործարարը բնիկ հայաստանցի՞ է, թե՞ սփյուռքահայ: Այլ հարց է, որ իշխանությունների սկզբունքայնությունը տվյալ դեպքում փոքր-ինչ կասկածելի է, և մեծ է հավանականությունը, որ այդ կնոջը պարզապես դուրս են մղում Հայաստանից՝ նրա բիզնեսը խլելու համար:

Այս իմաստով, կարծում ենք՝ կառավարությունը պետք է որոշակի փոփոխություններ կատարի իր առաջիկա ծրագրերում: Մասնավորապես, «Արի տուն» ծրագիրը պետք է վերանվանվի «Արի տուն, բիզնես դիր ու 24 ժամվա ընթացքում թռի ստուց»:

Նախ՝ այդպես ավելի ազնիվ կլինի, երկրորդ՝ կբարձրացնի գործարարների մրցակցությունը, որովհետև եթե որևէ մեկը դրսից բիզնես է հիմնել Հայաստանում և սաղ-սալամաթ պրծել, աշխարհի ցանկացած այլ երկրում հաստատ միլիարդատեր կդառնա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter