HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Առավոտ». «Վիվարո»-ի տիրոջ դիակը հայտնաբերվել է լճում

Երեկ Էրեբունում վարչական շրջանի Գաջի գործարանի հարևանությամբ գտնվող «Աղի լճում» հայտնաբերվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենա: Ինչպես դեպքի վայրից «Առավոտին» հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Օպել»-ը լճից դուրս բերելու համար շտապ դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության Երևանի ջրափրկարարները ջրասուզակներով: Հատուկ պարանի միջոցով ավտոմեքենան մոտեցվել է ափին և վերամբարձ կռունկով ջրից դուրս բերվել:

Ֆոտոլրագրողը հայտնել է, որ նշված ավտոմեքենան պատկանում է անհատ ձեռներեց, 40-ամյա Գարիկ Կիրակոսյանին, որն ունի «Վիվարո» բուքմեյքերական կենտրոն: Նա ամուսնացած է, ունի 2 անչափահաս երեխա և բնակվում է Վարդանանց 22 հասցեում:

Ջրից դուրս բերված ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել է տիրոջ դիակը՝ գլխի մասում վնասվածքով, իսկ մարմնի վրա եղել են դանակի բազմաթիվ վնասվածքներ:

Դեկտեմբերի 22-ին Գարիկ Կիրակոսյանը տնից դուրս էր եկել և չէր վերադարձել: Դեկտեմբերի 23-ից որպես անհայտ կորած փնտրվում էր: Փաստի առթիվ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Էրեբունու քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ օրենսգրքի 104 հոդվածի (սպանություն) հատկանիշներով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter