
Դատապարտյալների հիվանդանոցում կալանավոր է մահացել
«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում երեկ` հունվարի 3-ին, 1976 թվականին ծնված, կալանավոր Մհեր Խերունց է մահացել: Մահվան մասին լուրը «Հետք»-ի հետ զրույցում հաստատեցին Քրեակատարողական վաչությունից:
Քրեակատարողական վարչության փոխանցմամբ՝ մահացածը մի շարք հիվանդություններ է ունեցել, սակայն նախնական տվյալներով՝ մահվան պատճառը սրտանոթային անբավարարությունն է եղել:
Նշենք, որ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում մահացածի վերաբերյալ մի քանի քրեական գործ է առկա, որոնցից երկուսը, ըստ նույն համակարգում առկա տեղեկատվության, դեռևս գտնվում են դատարանում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել