Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 6-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Մարալիկի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 40-50 մետր:
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ Ստեփանծմինդա - Լարս ավտոճանապարհը հունվարի 6-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել