Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հանրապետության տարածքում հունվարի 8-9-ը, 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 10-11-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են թույլ տեղումներ, տեղ-տեղ՝ մառախուղ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 10-ի ցերեկը կնվազի 2-3, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 4-6 աստիճանով:

Երևան քաղաքում հունվարի 8-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել