
Տան պատերը քարաթափվում են. բնակիչներին առաջարկվել է լքել շինությունը
Դեկտեմբերի 26-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաղրամյան փողոցի 4-րդ նրբանցքի թիվ 15 տան արտաքին պատից տեղի է ունեցել քարաթափում: Դեպքի վայր է մեկնել ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:
Տեղում պարզվել է, որ տան հյուսիսային պատից տեղի է ունեցել քարաթափում, պատերին կան բազմաթիվ ճեղքեր, առկա է շենքի փլուզման վտանգ: Բնակիչների հավաստմամբ՝ պատերի առանձին հատվածների փլուզումներ են տեղի ունեցել դեռևս երկու ամիս առաջ, որի մասին տեղյակ են եղել Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության վարչության աշխատակիցները:
Բնակիչներին առաջարկվել է լքել շինությունը: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ տուժածներ չկան:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել