HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախարարություն. ապրիլի 1-ից կարգելվի աջ ղեկով մեքենաների միայն ներմուծումն ու գրանցումը

ՀՀ կառավարության «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծման ժամանակավոր արգելքի մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի թիվ 955-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի թիվ 1251-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» որոշումների լրամշակված նախագծերը ներկայացվել են ՀՀ կառավարության քննարկմանը։ Այս մասին հայտնում է Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը:  

Հաշվի առնելով ՀՀ արդեն ներմուծված աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների սեփականատերերի սեփականության տնօրինման իրավունքը՝ գործող սեփականատերերը, ըստ նախագծի, կարող են ազատ շահագործել, հաշվառել և վերահաշվառել իրենց մեքենաները:

«Իսկ 2018թ ապրիլի 1-ից կարգելվի աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների Հայաստանի Հանրապետություն ներմուծումն ու գրանցումը»,- նշված է նախարարության հաղորդագրության մեջ: 

Նշենք, որ «Աջ ղեկ» նախաձեռնության ներկայացուցիչների առաջարկները դեռևս 2017թ. դեկտեմբերի 28-ին քննարկվել են նախագծերը մշակող միջգերատեսչական հանձնաժողովի նիստում: Նախագծերի լրամշակված տարբերակները ներկայացվել են շահագրգիռ գերատեսչությունների քննարկմանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter