HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԴԱՀԿ ծառայության պաշտոնատար անձանց նկատմամբ քրեական գործ է հարուցվել՝ պաշտոնեական դիրքը չարաշահելու համար

Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն բաժնի աշխատակիցների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու առերևույթ հանցագործության առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա:

ՀՔԾ-ն տեղեկացնում է, որ քրեական գործի նյութերի համաձայն` վարչական դատարանի 2011 թ.-ի հունիսի 9-ի որոշմամբ բավարարվել է հայցվոր Հ. Ա.-ի միջնորդությունը, որով համապատասխան ընկերությանն արգելվել է վերջինիս պատկանող` Երևան քաղաքում գտնվող ակումբի շենքին հարակից հողատարածքում որևէ շինարարական գործողություն կատարել: Արդյունքում, դատարանի կողմից տրված կատարողական թերթերի հիման վրա ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն բաժնում հարուցվել են կատարողական վարույթներ: 2011 թ.-ի հունիս և հուլիս ամիսների ընթացքում վիճելի տարածքը զննելիս` ԴԱՀԿ ծառայության վերը նշված բաժնի աշխատակիցները հայտնաբերել են շինարական աշխատանքների կատարման մասին վկայող տվյալներ, սակայն, չնայած այդ հանգամանքին, միջոցներ չեն ձեռնարկել նախապատրաստվող շինարարությունն արգելելու և դատարանի որոշման պահանջները չկատարելու համար պատասխանող կողմին վարչական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ: Արդյունքում, 2011 թվականի հուլիսից օգոստոս ամիսն ընկած ժամանակահատվածում, վիճելի տարածքում կառուցապատում է կատարվել:

ԴԱՀԿ ծառայության պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ հատուկ քննչական ծառայութունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter