Վթարային ջրանջատում Արարատի մարզում հունվարի 11-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, հունվարի 11-ին ժամը 12.00-20.00 կդադարեցվիԱրարատի մարզի՝ Աբովյան, Արևշատ, Գետազատ, Մրգանուշ, Վարդաշեն, Վերին Դվին, Ներքին Դվին, Քաղցրաշեն, Լանջազատ գյուղերի, Նորաշեն գյուղի՝ Գայի, Սևակի, Չարենցի, Շիրազի փողոցների, «Վեդի Ալկո», «Ավշարի», «Այգեվանի» և Արարատ գյուղի գինու գործարանների, ինչպես նաև թիվ N զորամասի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել