HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

Ռուբեն Հայրապետյանը մտահոգ է Արցախի նկատմամբ ՖԻՖԱ-ի վերաբերմունքով

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն այսօր հրավիրած ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ աշխատանքներ են իրականացվում Արցախում ֆուտբոլի առաջնություն անցկացնելու համար։

«Արցախի ֆուտբոլի ֆեդերացիան եւ ՀՖՖ-ն ամենօրյա հետեւողական աշխատանք են տանում։ Հայաստանի ֆեդերացիայի աջակցությամբ՝ Արցախում ենթակառուցվածքներ են ստեղծվում, եւ նպատակ կա ստեղծել Արցախի թեկուզ փոքր առաջնություն։ Ինչպես գիտեք, Արցախի պատանեկան թիմերը մասնակցում են Հայաստանի առաջնություններին։ Մեր նպատակն է գոնե մեկ-երկու տարիքային առաջնություն ստեղծել Արցախում եւ անցնել հետագա քայլերին»։

ՀՖՖ նախագահը նաեւ նշեց, որ հիմա քայլեր են ձեռնարկվում Արցախում չճանաչված երկրների առաջնությունըկազմակերպելու ուղղությամբ։

Ռուբեն Հայրապետյանը նշեց, որ չի ողջունում ՖԻՖԱ-ի դիրքորոշումը չճանաչված երկրների վերաբերյալ։ Նրանք միջազգային պաշտոնական մրցաշարերին մասնակցելու իրավունք չունեն։ «Մարդու իրավունքների տեսանկյունից սա սխալ է։ Ես չեմ կիսում ՖԻՖԱ-ի այս մոտեցումը։ Արցախում մարդիկ են ապրում, որոնք սիրում են ֆուտբոլը, խաղում են ֆուտբոլ, բայց եւ սահմանափակված է նրանց իրավունքը»։

Նշենք, որ Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան հանրապետական մարզադաշտում երբեմն կազմակերպվում են մրցաշարեր, որոնց մասնակցում են, ասենք, լրագրողների կամ այլ ոլորտների ներկայացուցիչների թիմեր։ Սակայն այդ մրցաշարերը պաշտոնական բնույթ չեն կրում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter