
ԵԽԽՎ-ում Հերմինե Նաղդալյանին կփոխարինի Կարինե Աճեմյանը
ԱԺ նախկին փոխխոսնակ, ՀՀԿ-ական պատգամավոր Հերմինե Նաղդալյանն այլևս չի լինի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության կազմում։
Այդ մասին «Հետք»-ին հայտնեց ԱԺ փոխխոսնակ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։ Քիչ առաջ ավարտվել է ԱԺ խորհրդի նիստը, որի օրակարգում եղել է նաև ԵԽԽՎ պատվիրակության կազմի հարցը։ Հիշեցնենք որ նախորդ գումարման խորհրդարանում Նաղդալյանը ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավարն էր։ Հերմինե Նաղդալյանին պատվիրակության կազմում կփոխարինի ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանը։ Վերջինս Արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության անդամ է, այնտեղ էլ նրան կփոխարինի մեկ այլ ՀՀԿ-ական՝ Շուշան Սարդարյանը։
ԱԺ խորհդի նիստում հաստատվել է նաև երկուշաբթի՝ հունվարի 15-ին մեկնարկող վեցերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգը և քննարկվող հարցերի հաջորդականությունը։
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել