HY RU EN

Արաքս Մամուլյան

«Զինված խմբի» գործով ամբաստանյալ Հարություն Սարիբեկյանը դադարեցրեց հացադուլը

«Զինված խմբի գործով ամբաստանյալ Հարություն Սարիբեկյանն, ով արդեն երեսուն օր հացադուլի մեջ էր գտնվում, քիչ առաջ դադարեցրել է հացադուլը: Այս մասին տեղեկացանք  Արդարադարության նախարարության Քրեակատարողական վարչության լրատվական ծառայությունից:

Սարիբեկյանը շարունակում է գտնվել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում:  ՔԿՎ րատվական ծառայության փոխանցմամբ բժշկական աշատանքային հանձնաժողովը կալանավորին  զննել և  եզրակացություն տվել այն մասին, որ Սարիբեկյանը «Դատապարտյալների հիվանդնանոց» տեղափոխվելու կարիք չունի:

Հիշեցնենք, որ այսօր «զինված խմբի» գործով դատական նիստից առաջ Սարիբեկյանի ինքնազգացողությունը վատացել էր, նրա համար շտապօգնություն էր հրավիրվել:

Սարիբեկյանը նախկինում ևս մեկ անգամ հացադուլ էր հայտարարել. վերջինս իր նկատմամբ հարուցված քրեական հետապնդումն, ինչպես նաև իրեն կալանավորելու որոշումներն անօրինական է համարում  և ի նշան դրա է, որ բողոքն արտահայտում է հացադուլի միջոցով: