
Դատախազությունն ուսումնասիրում է «Ախթալա ԼՀԿ»-ի արտադրական պոչերը Դեբեդ գետ լցնելու մասին հրապարակումը
Դեկտեմբերի 22-ին տեղեկություն էինք հրապարակել այն մասին, որ «Ախթալա ԼՀԿ»-ի արտադրական պոչերը Դեբեդ գետն են լցվում:
Գլխավոր դատախազությունից հայտնեցին, որ հրապարակումից հետո ուսումնասիրություններ են իրականացրել, որի արդյունքները դեռևս հայտնի չեն։ Հրապարակման կապակցությամբ հարցումներ են արվել ինչպես էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, այնպես էլ բնապահպանության նախարարություններին, որոնց պատասխանները դեռևս չկան։
Մեր հրապարակումից արդեն 20 օր է անցել, սակայն բնապահպանության և ընդերքի տեսչությունը այդպես էլ տարածքում ուսումնասիրություն չի կատարել։ Այս մասին «Հետք»-ին հայտնեց տեսչական մարմնի մամուլի քարտուղար Վրույր Պեպանյանը։ Նրա փոխանցմամբ՝ հրապարակման հաջորդ օրը դեպքի վայրում են եղել Լոռու մարզի տեսուչները և ուսումնասիրություն իրականացնելու անհրաժեշտություն տեսել։ Պեպանյանի խոսքով՝ տեսչական մարմինը դիմել է կառավարություն՝ ուսումնասիրություն իրականացնելու թույլտվություն ստանալու համար, որի համաձայնությունն արդեն առկա է։ Թե տեսչությունը երբ է սկսելու տարածքում ուումնասիրություն կատարել, դեռևս անհայտ է։
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել