HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 13-ին՝ 10:00-ի դրությամբ, Աշտարակի, Արտաշավանի, Թալինի, Արագածի, Աշոցքի, Եղվարդի, Հրազդանի, Կոտայքի, Սպիտակի, Ապարանի և Ախուրյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: 

Բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է: Քեթիի և Ջաջուռի լեռնանցքներում տեղ-տեղ մերկասառույց է: Թալինի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 40 մետր: 
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: 
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: 
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ Ստեփանծմինդա - Լարս ավտոճանապարհը հունվարի 13-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար:

Ավտոճանապարհը ծանրաքաշ մեքենաների համար առայժմ փակ է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter