Մի շարք ավտոճանապարհներին ձյուն և մառախուղ է
Տրանսպորտի,կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 14-ին՝ 17:00-ի դրությամբ, Հրազդանի, Սպիտակի, Արթիկի, Մարալիկի, Աշոցքի, Ապարանի, Դիլիջանի և Նոյեմբերյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
Սպիտակի և Մարալիկի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 40-50 մետր
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ հունվարի 14-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել