HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ոստիկանական ծառայողական ավտոմեքենաների մասնակցությամբ վթարների թիվն աճել է

Վերջին տարիներին գնալով ավելանում է ոստիկանության ծառայողական ավտոմեքենաների մասնակցությամբ վթարների թիվը: 2015-2017թթ. ընթացքում վթարի, պատահարի հետևանքով շահագործումից դուրս են եկել 4 միավոր ավտոմեքենաներ: Այս տեղեկատվությունը «Հետքին» դրամադրեց ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունը:

Պարզվում է ոստիկանության ծառայողների մեղավորությամբ տեղի ունեցած վթարների առանձնացված հաշվառում չի իրականացվում:

Ոստիկանության պետի 29.02.2016թ. թիվ 1-Ն հրամանով՝ ոստիկանության տրանսպորտային միջոցների տեսակային և ցուցակային թվաքանակի վերաբերյալ տեղեկությունները համարվում են գաղտնի:  Հենց այդ պատճառով ոստիկանությունը հրաժարվում է տրամադրել տեղեկատվություն, թե քանի ավտոմեքենա է շահագործում և դրանցից քանիսն է բաժին հասնում ճանապարհային ոստիկանությանը:

Միայն փոխանցում են, որ ձեռք բերվող տրամսպորտային միջոցների թիվը նախապես հնարավոր չէ հստակ սահմանել, քանի որ կախված ֆինանսական միջոցների առկայությունից և պայմանավորված ծառայության անհրաժեշտությամբ կարող են գնվել տարբեր քանակի, մոդելի և նշանակության ավտոմեքենաներ:

Ոստիկանության կողմից ձեռք բերվող ավտոմեքենաների վերաբերյալ տվյալներ կարելի է ստանալ միայն հրապարակված պայմանագրերից: Օրինակ, 2017թ. նոյեմբերի վերջին ոստիկանությունը  «Վեկար» ՍՊԸ-ից գնել է 2 ամենագնաց ավտոմեքենա հետևյալ պարամետրերով. 2017թ. արտադրության, գույնը` սպիտակ, վազքը մինչև 500կմ, շարժիչի ծավալը` 1,7լ, 4 մխոցով, 16 փական, հզորությունը` 80 ձ/ու, փոխանցման տուփը` մեխանիկական 5-աստիճան, առավելագույն արագությունը` 140 կմ/ժ և այլն:

Ավտոմեքենաների պայմանագրային գինը կազմել է 10 մլն 600 հազար դրամ:

Ոստիկանության կողմից «Հետքին» տրամադրած տեղեկատվության համաձայն 2015-2017թթ. ոստիկանության հաշվեկշռից հանվել է 361 միավոր ավտոմեքենա, որոնց հետագա «ճակատագիրը» որոշել է կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը:

2015-17թթ. յուրաքանչյուր տարի ոստիկանության ծառայողական ավտոմեքենաների տարեկան սպասարկման համար նախատեսվել է 14 մլն դրամ: Նշված ժամանակահատվածում ավտոմեքենաների սպասարկումն իրականացրել են «Գարանտ Սերվիս» և «Տոյոտա-Երևան» ՍՊԸ-ները: 

Գլխավոր լուսանկարը՝ news.am

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter