HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Երաժշտությունը ծանր ֆիզիկական աշխատանք է»

Անի Գևորգյան

Հայաստանյան նվագախմբերում կա ընդամենը հինգ տավիղահար:

Նրանցից մեկը` Սոնա Ենգիբարյանը, ով աշխատում է Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նվագախմբում, պատմում է, որ չնայած տավիղի հրեշտակային ու մեղմ հնչեղությանը, այն դժվար երաժշտական գործիք է, որով զբաղվելու համար պետք է պատրաստ լինել ֆիզիկական լուրջ ծանրաբեռնվածության:

«Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում սովորելու տարիներին ես տավիղի դասարանի միակ աշակերտն էի: Հիմա արդեն կան երեխաներ, որ սովորում են, ու դա շատ կարեւոր է»,- պատմում է Սոնան: Նա նշում է, որ խնդիրն այս գործիքի թանկ լինելն է, նվազագույն գինը մոտ 5 հազար ԱՄՆ դոլար է, ու այն գնելու փոխարեն կարելի է մեքենա գնել:

Սոնա Ենգիբարյանի խոսքով, բոլորը հիանում են տավիղի գեղեցկությամբ ու հնչյուններով, սակայն քչերը գիտեն, թե այն ինչ աշխատանք ու նվիրում է պահանջում:

Սոնա Ենգիբարյան. «Ես գնում էի Կոնսերվատորիա, որ ընդունվեմ դաշնամուրի բաժին, բայց երբ մտանք ռեկտորի սենյակ, այնտեղ մի հին գործիք տեսանք եւ հայրս ասաց` աղջիկս այս գործիքի վրա պետք է նվագի»:

«Սովորելու ընթացքում ձեռքերի լուրջ խնդիրներ ունեցա: Մկանային անընդհատ լարումների պատճառով երկար բուժում պահանջվեց»:

«Կես տարի հետո ինձ ասացին, որ այլեւս չեմ կարող նվագել»:

«Բայց ես որոշեցի վերադառնալ և զրոյից սկսեցի սովորել:

Երաժշտությամբ զբաղվելը միշտ էլ կարեւոր որոշումներ է պահանջում ու եթե չսիրես գործիքդ, ինչ-որ պահ կգա, որ այլեւս չես դիմանա ու կհրաժարվես դրանից:Բայց ես որոշեցի վերադառնալ և զրոյից սկսեցի սովորել»:



«Եթե ես այս գործիքի վրա չնվագեի, հաստատ կնախանձեի էն երաժիշտներին, ովքեր նվագում են»:

Հայաստանում ընդամենը մի քանի լավ տավիղ կա` տարբեր նվագախմբերում ու կոնսերվատորիայում, իսկ անսարքության դեպքում շատ դժվար է գտնել մասնագետի, ով կվերանորոգի այն»:

«Գործիքիս քաշը 35-36 կգ է, շատ ծանր է, եղբորս օգնությամբ եմ տեղափոխում: էնպես որ` այն կարծիքը, թե սա հրեշտակների գործիք է գուցե չափազանցված է»:


«Նախկինում տավիղը համարվում էր տղամարդկանց երաժշտական գործիք, քանի որ այս դեպքում երաժշտությունը ծանր ֆիզիկական աշխատանք է»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter