
Օգնության դեղերը միտումնավոր դարձրել են ժամկետանց-5
«Հետքը» մի քանի անգամ գրել է, թե ինչպես են առողջապահության ոլորտի պաշտոնյաները միտումնավոր ժամկետանց դարձրել մարդասիրական ճանապարհով Հայաստան ներկրված դեղորայքը (Տես` Օգնության դեղերը միտումնավոր դարձրել են ժամկետանց):
Օրերս ՀՀ առողջապահության նախարարության դեղորայքային եւ տեխնոլոգիական ապահովման վարչության պետ Արտաշես Բիշարյանն աշխատանքից ազատվելու մասին դիմում է ներկայացրել նախարար Նորայր Դավիդյանին: Ա. Բիշարյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
Նշենք, որ վերջին մեկ տարվա ընթացքում դեղորայքային եւ տեխնոլոգիական ապահովման վարչությունում ՀՀ գլխավոր դատախազությունը, ՀՀ ֆինանսների նախարարությունը եւ ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայությունը ստուգումներ էին անցկացնում: Նրանք փորձում էին պարզել 2000-2002թթ. մոտ մեկ միլիարդ դրամի մարդասիրական ճանապարհով ներմուծված դեղերը ժամկետանց դարձնելու պատճառները:
Գլխավոր դատախազությունից մեզ տեղեկացրին, որ փաստի առթիվ հարուցված քրեական գործի քննությունը դեռ չի ավարտվել: Սակայն Արտաշես Բիշարյանը, ինչպես նախկինում նշել ենք, դեռեւս չի հարցաքննվել դատախազությունում. նրան մի անգամ հրավիրել են դատախազություն, սակայն չի ներկայացել:
Մեկնաբանել