
Դեսպան Ա․ Թումանյանը հանդիպել է Իրանի էներգետիկայի նախարարին
Արտգործնախարարությունը տեղեկացնում է, որ երեկ՝ հունվարի 15-ին տեղի է ունեցել ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանի և ԻԻՀ էներգետիկայի նախարար, Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Ռեզա Արդաքանիանի հանդիպումը:
Հանդիպման ժամանակ դեսպան Թումանյանն անդրադարձավ հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի հերթական նիստի անցկացման ժամկետներին և կազմակերպական հարցերին:
Քննարկվել է նաև երկու երկրների միջև մի շարք խոշոր ծրագրերի իրականացման ընթացքը, որոնց թվում էին 3-րդ բարձրավոլտ էլեկտրագծի, Մեղրիի ՀԷԿ-ի, Հայաստանի տարածքում հողմակայանների կառուցման և այլ հարցեր:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել