HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թուրքիայի նախկին վարչապետ. «Թուրք գործակալներն են այրել հունական անտառները»

Թուրքիայի նախկին վարչապետ Մեսութ Յըլմազը խոստովանել է, որ Հունաստանի արևելյան շրջանի Էգեյան կղզիների և Մակեդոնիայի անտառային հրդեհների հեղինակները թուրքական գաղտնի գործակալություններն են եղել: Նա խոստովանել է, որ Թանսու Չիլերի վարչապետության ժամանակ՝ 1995-1997 թթ., թուրք գործակալները այրել են Հունաստանի անտառները: Այս մասին հայտնում է «Արաքս» շաբաթաթերթը՝ վկայակոչելով թուրքական «BirGun» թերթի տվյալները:

Յըլմազը ասել է, վարչապետներ Պապանդրեուի և Սիմիտիսի կառավարություններին չի հաջողվել այս մասին կոնկրետ տեղեկություններ ձեռք բերել:

«Բոլոր վարչապետները, երբ ավարտում են իրենց ժամանակաշրջանը, նոր վարչապետին տեղեկացնում են այն մասին, թե որտեղ և ինչպես են օգտագործել գաղտնի միջոցներ: Եվ ես ներկայացրել եմ իր հաջորդին, և ինձ իմ նախորդը արել է նույնը: Էրբաքանը, Էջևիթը և Դեմիրելը կատարել են նույնը: Միայն Չիլերը չի կատարել իր պարտավորությունը: Կա հատուկ հղում, որտեղ գաղտնի միջոցների բոլոր տեղեկությունները կարելի է ստանալ»,- ասել է Յըլմազը:

Հիշեցնենք, որ Հունաստանի անտառները 1995-1997թ. 12 անգամ ավելի շատ են այրվել այլ տարիների համեմատ:

Հունաստանի խորհրդարանական բոլոր կուսակցությունները դատապարտող հայտարարություններ են հրապարակել այս առնչությամբ, իսկ կառավարությունը պաշտոնական բողոք է ներկայացրել Անկարային և բացատրություն պահանջել:

Մեկնաբանություններ (1)

Vahagn
Թուրքը էլ ոնց ա լինում. այրի, փշրի, ջարդի, փչացնի, սպանի, հոշոտի ...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter