HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արտակարգ իրավիճակ Ալավերդիում

Այսօր վաղ առավոտից արտակարգ իրավիճակ է Ալավերդիում: ԱԱԾ մարմինները խուզարկություններ են իրականացնում առանձին ալավերդցիների բնակարաններում:

Թումանյանի ոստիկանության քրեական հետախուզության բաժնի պետ Լեռնիկ Գիգոլյանը, պատասխանելով մեր հարցին, հայտնեց, որ այս պահին Ալավերդիում որևէ հանցագործություն չի կատարվել: Ընթացիկ գործողությունները կապված են նախկին հանցագործությունների քննչական աշխատանքների հետ: «Այլ ինֆորմացիայի չեմ տիրապետում»,- հայտնեց Լ. Գիգոլյանը:

Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը «Հետք»-ին հայտնեց, որ այսօր Ալավերդիում կատարվում են անհրաժեշտ քննչական և որոնողական գործողություններ՝ քրեական գործի շրջանակներում: «Քիչ անց կտարածենք հաղորդագրություն»,- հայտնեց Ս. Տռուզյանը:

Ալավերդիում շրջանավող լուրերի համաձայն՝ այսօր վաղ առավոտյան Երևանում ձերբակալվել է ալավերդցի քրեական հեղինակություն Վահագն Աբգարյանը: Ըստ լուրերի՝ Վահագն Աբգարյանը ձերբակալվել է 2017թ. հունիսի 13-ին Ալավերդու Թումանյան փողոցի վրա գտնվող «Կատա» սուպերմարկետի շենքում գտնվող ծաղկի խանութից արձակված հրազենային կրակոցներից սպանված Կամո Փիրուզյանի քրեական գործի շրջանակներում:

Այս պահին ԱԱԾ աշխատակիցների կողմից հսկողության տակ է վերցված Վահագն Աբգարյանին պատկանող Սարահարթ թաղամասի հրապարակին հարող հյուրանոցը և նույն շենքում գտնվող նրա սեփական դեղատունը: Շենքը հսկող ոստիկանության օպերատիվ աշխատողները հայտնեցին, որ ԱԱԾ աշխատակիցները Վ. Աբգարյանի հյուրանոցում կատարում են քննչական գործողություններ: Շենքի բակում կանգնած էր Վ. Աբգարյանին պատկանող «Համեր» մակնիշի ավտոմեքենան (լուսանկարում):

Մեկնաբանություններ (7)

Արամ
Կառլոսի Կամոյի մահը քթիցը գալույա, կարողա Կամոն գողեր ու թմրամոլ, բայց իրա բոլոր արածների համար պատասխան տվելա, արժանի չեր մահվան, ու էտ գործում լռիվ անմեղ մեռավ: Այո Վահագը ժամանակավորապես գնաց, մի 15-20 տարով :)
Արմեն
Վահագը էն տղեն չի,կիլինկարով արմենի հետ ԿԳԲ- ի համարով Նիվայի մեջ Շաքարյան Արսենին սպանեցին: Բա գիտեր Սիսի նման անմեղ տղու արյունը մոռացվեց......
Գոհար
Արմեն ջան քո ասած Մայիսիչը 20 տարուց ավելի ա չի եղել մեր քաղաքում :Տարոնն էլ ապրում էր մեր քաղաքոմ ու ամեն ինչ շատ նորմալ էր մինչև չհայտնվեց էդ տականքը չգիտես որտեղից հայթայթած փողերով առավ կողքը հավաքված սոված շներին ու սկսեց իրան քաղաքի տեևն զգալ:Իսկ մեր մարզպետն քաղաքապետն ու նախկին միլպետը էդ ժամանակ ջրում էին դրա բոստանը:
Աննա
Վահագն էլ պակաս չէր մռսում ոմանցից թե չէ իրան շակալներով չէր շրջապատի ու էդ անուղեղների թիկունքում չէր թաքնվի: Իսկ ինչ վերաբերվում ա շատվորանց ' դրանք արդեն անցան պատմության գիրկը, որովհետև ոչնչով չէին զիջում քո պաշտպանյալւն
Арам
Armen, эти трое о ком ты изволил писать, давно не живут в городе Алаверди и их близкие и родственники тоже, а вот Вааг терроризирует город, и в тюрьме его место. Все знают, что по его указу совершились минимум два убийства, убийства из за мести. Вааг собрал возле себя шестерок и баранов которые его возносят, делая подачки для своих безродных собак. Кто он вообще такой, чтоб вот так вот судить, кому жить а кому нет, и кто этой жирной морде дал право судить других.
Armen
Աննա ջան Ալավերդու պռոբլեմը Վահագը չի այլ 3 հոքի են արման մայիսիչը սպօ շատվորանցիչը ու տարոն կամոյիչը; Վահագը ժամանակավոր գնաց ... դե շուտով կվայելեք էտ 3-ի ու դրանց շակալ շրջապատի պահվածքը;Կտենաք ինչքան տեն շատանա գողուցյուները ու խուլիգանուցյուները իսկ Վահագից մռսում էին....
Աննա
Էս ինչ բան էր , տեսնես ոնց են հասկացել, որ հանցագործ են։էս արդեն քանի տարի ա Ալավերդու կենտրոնում զենքերը վրեքները խփած տնկվում էին, ի դեպ ոստիկաների աչքի առաջ, չէին հասկանում , որ հանցագործեր են։Էն որ ոհմակով էին շրջում քաղաքում , էլի չէին հադկա ում......Լավ ա , որ վերջապես Աստված բացեց դրանց աչքերը ու վերջապես տեսան այն, ինչ անգամ մանկապարտեզ հաճախող երեխեն էր տեսնում ու գիտակցում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter