
Էներգետիկայի և բնական պաշարների նախարարը հրաժարականի դիմում է ներկայացրել
Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Այս մասին «Հետք»-ին հայտնեց նախարարի մամուլի քարտուղար Վասակ Թարփոշյանը։ Վերջինիս խոսքով՝ նախարարը չնայած դիմում է ներկայացրել, սակայն շարունակում է աշխատանքը։
Հիշեցնենք, որ Մանուկյանն այսօր ներկա էր Կառավարության նիստին։ Հետաքրքրվեցինք՝ վարչապետը ստորագրե՞լ է նախարարի հրաժարականի դիմումը, խոսնակն ասաց՝ դեռևս ոչ, նորությունների դեպքում կտեղեկացնեն։
Նկատենք, որ մինչ վարչապետը չստորագրի նախարարի հրաժարականի դիմումը, վերջինս դեռ նախարար է համարվում։
Աշոտ Մանուկյանը էներգետիկայի և բնական պաշարների նախարարի պաշտոնը զբաղեցնում է 2016թ. սեպտեմբերի 20-ից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել