Մուտք
Նարեկ Ալեքսանյան
Երևանի տների ջեռուցման մասին ռեպորտաժ պատրաստելու համար անցել էինք քաղաքի բոլոր թաղամասերով, եղել մի քանի տասնյակ բնակարաններում։ Որոշ կադրեր, երևի, այդպես էլ չեն օգտագործվի ռեպորտաժներում, քանի որ ստույգ ինչ-որ բանի մասին չեն, բայց դրանց համագումարը, որը ստացավ պայմանական «Մուտք» անվանումը, մի փոքր փորձարարական մշակում անցնելուց հետո, պատմում է Երևանի բակերի, շենքերի մուտքերի, բնակարանների, մարդկանց կենցաղի մասին։ Շարքի համար ընտրված կադրերը տիպային են, որոնք տեսականորեն կարելի է հանդիպել տարբեր թաղամասերում՝ այդպիսով հնարավորություն տալով դիտողին ուրվագծային պատկերների մեջ տեսնել իրեն ծանոթ ինչ-որ սյուժե։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել