HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Շուշանի թթու, կեռասի մուրաբա, սպորտային կոշիկ. քաղաքացին 6900 դրամի գողության գործով կալանավորվել է

Կարեն Կ-ին կալանավորել են 6900 դրամի չափով գողություն կատարելու մեղադրանքով: Ըստ մեղադրանքի՝ գողոնը եղել է պահածոյացված սնունդ և մեկ զույգ սպորտային կոշիկներ:

Կարենին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, ըստ նախաքննական մարմնի, գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ Ջրվեժ գյուղում մոտեցել է ամառանոցին, ձեռքերով հրելու միջոցով բացել է հիշյալ տան 1-ին հարկի հյուրասենյակի պատուհանի բացվող փեղկը, որից հետո ապօրինի մուտք գործել բնակարան և շահադիտական նպատակով այնտեղից գաղտնի հափշտակել ընդհանուր 6,900 դրամ արժողությամբ ապրանքներ:

Գողոնն իրենից ներկայացնում է թվով 5 հատ և 0,5լ տարողությամբ ապակե տարաներում լցոնված կեռասի մուրաբաներ, մեկ հատ 1լ շուշանի թթու և մեկ զույգ սպորտային կոշիկներ: Կարենի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետի հատկանիշներով (Բնակարան ապօրինի մուտք գործելով գողություն):

Նշենք, որ այդ մեղադրանքով որպես պատիժ՝ օրենքը նախատեսում է ազատազրկում՝ 4-8 տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

Կարեն Կ-ն նախկինում եղել է դատապարտված, սակայն դատվածությունը մարվել է:

Գործի նախաքննությունն ավարտվել է և Կոտայքի մարզի դատախազությունը մեղադրական եզրակացությունն ուղարկել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter